Բուֆոնը մինչև 2020թ. կերկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

Պայմանագրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի նախկին ավագը մեկ մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում 8 մլն եվրո կվաստակի

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մինչև 2020թ. կերկարաձգի ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի հետ պայմանագիրը, հաղորդում է La Gazzetta dello Sport պարբերականը:

Պայմանագրի համաձայն՝ Իտալիայի հավաքականի նախկին ավագը մեկ մրցաշրջանի ընթացքում ակումբի կազմում 8 մլն եվրո կվաստակի, իսկ պարգևավճարները գումարելով այդ թիվը կարող է գերազանցել 10 միլիոնը:

«Պարի Սեն-Ժերմեն»-ի հետ 41-ամյա դարպասապահի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019թ.-ի հունիսի վերջ:

Հիշեցնենք, որ Բուֆոնը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել 2018թ.-ի հունիսին՝ թուրինյան «Յուվենտուս»-ից: Ակումբի կազմում դարպասապահը 20 հանդիպում է անցկացրել՝ բաց թողնելով 13 գնդակ: