Ծառուկյանի դեմ սկսված արշավը եւ նրա հետ Վանեցյանի համատեղ միջոցառումը

Արարատի մարզի համայնքային ֆուտբոլային թիմերի առաջնության բացմանը, ներկա են լինելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Արտաշատում տեղի է ունենալու Արարատի մարզի համայնքային ֆուտբոլային թիմերի առաջնության բացումը, որին մասնակցելու են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Այս միջոցառումը հետաքրքիր է այնքանով, որ իշխանության կողմից Ծառուկյանի դեմ սկսված արշավի ընթացքում ԱԱԾ պետը նրա հետ համատեղ միջոցառման է մասնակցում»: