Կասիլիասը սրտամկանի ինֆարկտ է տարել մարզման ժամանակ

Նրան հոսպիտալացրել են

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը սրտամկանի ինֆարկտ է տարել ներկա ակումբի՝ պորտուգալական «Պորտուի» կազմում մարզման ժամանակ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է եվրոպական մամուլը։

Ակումբի ղեկավարությունը հաստատել է տեղեկությունն ու հայտնել, որ 37-ամյա ֆուտբոլիստի վիճակն այժմ կայուն է։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլիասը 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Դարպասապահը բազմաթիվ մրցանակներ է շահել նաև Մադրիդի «Ռեալի» կազմում իր ելույթների ընթացքում։