Թշնամու հարվածի հիմնական ուղղությունը լինելու է Սյունիքը

Մանրամասներ

1

Պատերազմի արդյունքները և այս պահին առկա վերլուծությունները ցույց են տալիս, որ թերացել է ոչ միայն հետախուզությունը, այլև ռազմաքաղաքական ղեկավարությունը և պետական ամբողջ ապարատը՝ վարչապետից մինչև համայնքների ղեկավարներ։

Պատերազմը կոնկրետ կառույց չի վարում, պատերազմը վարում է պետությունը՝ իր բոլոր կառույցներով միասին։ Պետական ամբողջ ապարատի սինխրոն աշխատանքի դեպքում է միայն հնարավոր արդյունքներ գրանցել, հակառակ դեպքում՝ կունենանք այն, ինչ ունեցանք և ունենք։

Իրենց գործում թերացողները պետք է պատժվեն, սակայն այսօր մենք չենք տեսնում պատժվողներ, հակառակը՝ տեսնում ենք պարգևատրումների շարք, որոնց զգալի մասի տրամաբանական բացատրությունը բացակայում է։

Նախքան 44-օրյա պատերազմը՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանի հարվածի հիմնական ուղղությունը լինելու է արցախյան հատվածը: Այդ մասին նախազգուշացնում էին ոչ միայն հայաստանյան փորձագետները և ռազմական գործիչները, այլև դրա մասին ուղղակի և անուղղակի խոսում էին ադրբեջանական մեդիա տիրույթում, ինչը և տեղի ունեցավ։

Կարճաժամկետ կտրվածքում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է, սակայն հաշվի առնելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, երկարաժամկետ կտրվածքով այն առավել քան հավանական է։

Լայնամասշտաբ գործողությունների նպաստավոր պահը որսալու դեպքում հակառակորդի հարվածի հիմնական ուղղությունն այս անգամ լինելու է Սյունիքը։

Վիտալի Մանգասարյան

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում