Նիկոլականներն ու ռուս պրոպագանդիստները նույն խմորից են․ Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Նիկոլականներն ու ռուս պրոպագանդիստները նույն խմորից են։ Երկուսն էլ խոսում են բոլորից՝ մեղադրում բոլոորին, բացի իրենցից։ Սրանց յուրաքանչյուր խոսքին կա մեկ պատասխան՝

Բա դու ի՞նչ էր արել, դու....

Նիկոլականները առավոտը սկսում են Լավրովի էջը բացելով։ Պարզում են, որ Լավրովը օրինակ պահանջել է Պաղեստինի անկախությունը, ու գժվում են Լավրովի վրա։ Բայց "բաց" են թողնում, որ լրիվ նույն բանը իրենց նախագահն է արել, իսկ վարչապետը բոլորից "առաջադեմ" գտնվելով ուղիղ աջակցում է թշնամուն։

Ճղճիմությունն էլ պետք է չափ ունենա։ Ցավալի է, բայց մեր այս դժվարին օրերին Հայի ամենավատ տեսակն է մեզ ներկայացնողը։

Վահրամ Մարտիրոսյան