«2018-ից հետո այս մարդկանց մեծ մասը տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի աջ կամ ձախ գրպանում». Սուրեն Սուրենյանց

Մանրամասներ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Մինչև հեղափոխությունը բազմաթիվ իրավապաշտպաններ կային, որոնք խոսում, ահազանգում էին մարդու իրավունքների խախտումների, բանակում տեղի ունեցող սպանությունների մասին:

2018-ից հետո այս մարդկանց մեծ մասը տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի աջ կամ ձախ գրպանում՝ մոռանալով մարդու իրավունքների ու մարդկային ճակատագրերի մասին:

Այս տխուր համատեքստում գլուխ եմ խոնարհում Ժաննա Ալեքսանյանի առաջ, ով շարունակում է հետևողականորեն պայքարել բանակում տիրող հոռի բարքերի դեմ, գնում է յուրաքանչյուր սպանության, միջադեպի հետևից:

Տիկին Ժաննան մեր ժամանակի իրական հերոսներից մեկն է»:

Սուրեն Սուրենյանց