Թուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ

Թուրքիայում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ, իսկ մյուսինը՝ 4 մագնիտուդ։

Ըստ Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ առաջին երկրաշարժը գրանցվել է կիրակի՝ հունիսի 18-ին։ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 441 հազար բնակչություն ունեցող Մալաթիա քաղաքից 39 կմ հարավ-արևելք։

Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Ադանա նահանգում։ Դրա մասին հունիսի 19-ին հայտնել է Թուրքիայի Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սայիմբեյլի (նախկինում՝ Հաճն) քաղաքի շրջանում տեղի ժամանակով ժամը 23։59-ին։ 4 մագնիտուդ ուժնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է ավելի քան 10 կմ խորության վրա։