Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենաներ են բախվել

Մանրամասներ

Հունիսի 13-ին՝ ժամը 14։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Լերմոնտովո ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։