ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի սահմանն ավելացավ 1340 կիլոմետրով

Մանրամասներ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ երեքշաբթին մեծ օր է Ֆինլանդիայի համար, քանի որ երկիրը պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ:

Այժմ Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի ցամաքային սահմանի երկարությունն ավելացել է 1340 կմ-ով։ Մինչ Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալը, դաշինքի երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը կազմում էր մոտավորապես 1260 կիլոմետր:

Նախագահ Նիինիստյոն նաև ընդգծել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիայի դիմումի կարևորությունը, որը դեռևս առկախ է Թուրքիայի և Հունգարիայի առարկությունների պատճառով: Նա խոստացել է, որ բոլոր դաշնակիցները կանեն ամեն ինչ, որպեսզի Շվեդիան միանա դաշինքին։

«Մենք դա անում ենք նրանց հետ միասին, ձեզ հետ միասին այս աշխատանքը կշարունակվի»,- վստահեցրել է Նիինիստյոն, Լրագրի փոխանցմամբ՝ գրում է BBC-ն։