Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել

Մանրամասներ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, երկրի Գերագույն ընտրական հանձնաժողով (YSK) (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմում է ներկայացրել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Նախագահի թեկնածության մեր փաստաթղթերը պատրաստել  և ներկայացրել ենք Գերագույն ընտրական հանձնաժողով, լավագույնն եմ մաղթում մեր երկրին ու ազգին»,-նշել է Քըլըչդարօղլուն։

Երեքշաբթի օրը՝ մարտի 21-ին, Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար փաստաթղթեր է ներկայացրել YSK։

Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը։

Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլ, որին կմասնակցեն  առաջին փուլում ամենաշատ աջակցություն ստացած երկու թեկնածուները։

Երկրորդ փուլում ձայների մեծամասնության քվեն ստացած թեկնածուն հինգ տարով կնտրվի Թուրքիայի նախագահ։