Թուրքիայի ընդդիմությունն ընտրել է միասնական թեկնածուին, բայց անունը դեռ գաղտնի է պահում

Մանրամասներ

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան հինգշաբթի մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին, գրում է kommersant.ru-ն։

Արդյունքում, երկար ժամեր տևած բանակցություններից հետո ընտրվել է միասնական թեկնածուն։ Ընդ որում, միասնական թեկնածուի անուն ի վերջո չի հնչել։ Սակայն սպասվում է, որ անունը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ այս կապակցությամբ երեք անուն էր հնչել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության  առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։

Հայտարարության մեջ, որի տակ կա վեց ստորագրություն, ասվում է, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, սակայն բանակցությունների արդյունքների հրապարակումը սպասվում է միայն երկուշաբթի։

Ընդհանուր առմամբ, դա սպասելի էր. Sozcu թերթը նախօրեին գրել էր, որ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ծրագրում է դեռ որոշ ժամանակ պահպանել ինտրիգը։