Եթե ցուցումը եղավ բժշկի կողմից, բնականաբար.ինչ է որոշվել վիրահատության հետ կապված

Կոնսիլում հրավիրոմ են, երբ ինչ-որ բարդ խնդիր է լինում

Հրապարակը գրում է.«Իզմիրլյան» ԲԿ տեղափոխված Ռոբերտ Քոչարյանի վիրահատել, չվիրահատելու մասին որոշում չկա։ «Էս պահի դրությամբ դեռ հայտնի չէ»,-ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը, ով այցելել էր այսօր իր պաշտպանյալին։
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Քոչարյանն արդեն երկու անգամ բուժզննում է անցել «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ինքը հակվա՞ծ է վիրահատվելու, ասաց․ «Եթե ցուցումը եղավ բժշկի կողմից, բնականաբար»։

2-րդ նախագահի կողմից շագանակագեղձի ադենոմայի մասին հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի, ունենալու դեպքում էլ չի ասի, որովհետև գոյություն ունի բժշկական գաղտնիք։

Հարցին էլ, թե կոնսիլիում հրավիրվե՞լ է, Խուդոյանը պատասխանեց․ «Անհրաժեշտությունը ո՞րն է , կոնսիլիում հրավիրելու։ Կոնսիլում հրավիրոմ են, երբ ինչ-որ բարդ խնդիր է լինում»։