ԱԺ նախագահն իր մոտ է կանչել ԱԺ հանձնաժողովների «իմքայլական» նախագահներին

«Գաղտնի» բաներ են քննարկել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպ­մանը ներկա չեն եղել հանձնաժողովնե­րի՝ ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական նախա­գահները, այլ միայն «Իմ քայլը» խմ­բակցության ներկայացուցիչները:

«Ժո­ղովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթու­թյան, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտ­նելուց՝ ասելով, որ գաղտնիք է:

Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցու­թյան անդամների մոտ սովորություն է ձեւավորվել փակ նիստեր անելն ու քն­նարկած հարցերը գաղտնի պահելը:

Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, եւ դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում