ԱՄՆ-ի Յուտա նահանգի առեւտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել

Կան վիրավորներ

ԱՄՆ-ի Յուտա նահանգում, առեւտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով երկու մարդ վիրավորվել է, հաղորդում է RT -ն` վկայակոչելով Fox News-ին:

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով վիրավորվել են տղամարդ եւ կին: Նրանք հոսպիտալացվել են:

Հեռուստաալիքի տվյալներով, տղամարդը օրհասական վիճակում է գտնվում, կինը՝ ծանր: