Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ - Մայակովսկի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տվյալներով, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։
0Comments