Բալահովիտ-Մայակովսկի ճանապարհին այրվել է Volkswagen ավտոմեքենա

Մանրամասներ
ավտո

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ - Մայակովսկի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տվյալներով, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։