Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

Նա չի ցանկանում վարձակալության ավարտից հետո հեռանալ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում պայմանագիրը պատկանում է Մադրիդի «Ռեալ»-ին, չի ցանկանում վարձակալության ավարտից հետո հեռանալ Մադրիդից, այլ ուզում է տեղ նվաճել «սերուցքայինների» մեկնարկային կազմում:

Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի տվյալների՝ ֆուտբոլիստը գիտի Անգլիայի և Իտալիայի ակումբների կողմից հետաքրքրության մասին, բայց մտադիր է մերժել յուրաքանչյուր առաջարկ, որոնք սպասվում են ամռանը:

Նշենք, որ մամուլը Ռոդրիգեսին կապում էր Սերիա Ա-ի ակումբների հետ: Ընդ որում, ֆուտբոլիստի հայրը հայտարարել էր, որ «Յուվենթուսին» համարում է գերազանց տարբերակ որդու կարիերայի շարունակության համար:

Այնուամենայնիվ, «Ռեալի» ղեկավարությունը» կարող է կոլումբիացուն ընդգրկել «Տոտենհեմի» հետ գործարքի մեջ՝ կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին գնելու համար: