Արաբական ևս մեկ թիմ կպայքարի Ռոնալդուի համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եվս մեկ ֆուտբոլային ակումբ՝ «Ալ-Հիլյալը» կմրցի «Ալ-Նասսրի» հետ՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու համար:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ասել է, որ ակումբի ղեկավարությունը Ռոնալդուին մտադիր է խելահեղ առաջարկ անել. «Սակայն, մեկ հետաքրքիր պահ կա: Ինձ ասացին, որ «Ալ-Հիլյալը» չի կարող նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել հունվարին: Նրանք դա կկարողանան անել միայն ամռանը: Այդ իսկ պատճառով բանակցությունները բարդացել են»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Նասսր» ակումբը Ռոնալդուին 2,5 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով՝ ներառյալ գովազդներից ստացված եկամուտները: Լրագրողը նաև հայտնում է, որ «Ալ-Նասսրը» ցանկանում է հենց հունվարին կնքել պայմանագիրը: Ռոնալդուն ևս հետաքրքրված է հնարավորինս շուտ նոր ակումբի հետ պայմանագիր կնքելու հեռանկարով:

37-ամյա պորտուգալացին ազատ խաղացողի կարգավիճակ ունի այն բանից հետո, երբ իր նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» խզեց իր հետ պայմանագիրը: