Սեռական բռնության վերաբերյալ հայց՝ ընդդեմ Կոստա Ռիկայի նախկին նախագահի

Վերջինս հերքում է բոլոր մեղադրանքները

Կոստա Ռիկայի նախկին նախագահ, հեղինակավոր Նոբելյան մրցանակի (խաղաղության) դափնեկիր Օսկար Արիասը մեղադրվել է 2014թ. կնոջ նկատմամբ սեռական բռնություն կիրառելու համար: 
Ինչպես հայտնում է The Guardian-ը, նախկին նախագահը, որը երկիրը ղեկավարել է 1986-1990, 2006-2010 թվականներին, հերքել է ակտիվիստուհու ներկայացրած մեղադրանքը՝ ընդգծելով, որ ինքը երբևէ որևէ կնոջ կամքին դեմ չի գնացել ու իր կարիերայի ընթացքում պայքարել է գենդերային հավասարության համար:
Սակայն ակտիվիստուհու պնդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերի 1-ին՝ Արիասի տանը: Կնոջ խոսքով՝ ինքը քաղաքական գործչի տուն էր եկել միջուկային զինաթափման թեմայով զրույցի համար:
Արիասը Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 1987թ.՝ Կենտրոնական Ամերիկայում քաղաքացիական պատերազմներին վերջ տալու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: