ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստ են «երկինքն ու երկիրը շարժել»՝ օգնելու Ուկրաինային․ Լլոյդ Օսթին

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է «երկինքն ու երկիրը շարժել»՝ օգնելու Ուկրաինային հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում:

Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Գերմանիայում դաշնակից 40 երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որը նվիրված է Ուկրաինայի պաշտպանունակության աջակցությանը և ամրապնդմանը, գրում է The Guardian-ը։

Ելույթ ունենալով Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում՝ Օսթինը խոստացել է «օգնել Ուկրաինային հաղթել Ռուսաստանի անարդար ներխուժման դեմ պայքարում և ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը վաղվա մարտահրավերների համար»:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն Ուկրաինային ավելի շատ զենք է տրամադրել, քան աշխարհում որևէ մեկը։ Եվ մենք մտադիր ենք շարունակել օգնել ուկրաինական բանակին հաղթել պատերազմում, ասել է Օսթինը։