Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Instagram-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայերեն գրառմամբ է ողջունել.
«Բարի գալուստ։ Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան»,- գրել է նա։
«Հայաստանում թեւածում է լավատեսության ոգին։ Երկու երկրները ուզում են ամրապնդել իրենց հարաբերությունները եւ միասին ավելի սերտ համագործակցությամբ աշխատել՝ բիզնեսի, գիտության, ժողովրդավարության ամրապնդման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,- նշվում է անգլերեն եւ գերմաներեն գրառումներում։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում էր։
0Comments