Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան. Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր

Մանրամասներ
ա

Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան:

Պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»,-նշել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին հարձակվել էր Հայաստանի վրա: Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: