Աղոթեք Հայաստանի համար. Քիմ Քարդաշյանը՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Մանրամասներ
ա

Աղոթեք Հայաստանի համար. Հեռուստաաստղ Kim Kardashian-ն Ինստագրամի իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

«Մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը՝ համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝ նրանց և սեփական կյանքը փրկելու համար:

Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար», - ասվում է գրառման մեջ: