Պուտինը հուլիսի 31-ին կհաստատի Ռուսաստանի Դաշնության ռազմածովային դոկտրինը

Մանրամասներ

Հուլիսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհյուրընկալի գլխավոր ռազմածովային շքերթը, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադտում և կստորագրի հրամանագրեր, որոնք հաստատում են Ռուսաստանի Դաշնության ռազմածովային դոկտրինը և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կանոնադրությունը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«2022 թվականի հուլիսի 31-ին` նավատորմի օրը, Ռուսաստանի Դաշնության Նախագահ, ՌԴ Զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինը կհյուրընկալի Գլխավոր ռազմածովային շքերթը, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադտում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Մինչ շքերթի մեկնարկը, Ռուսաստանի նախագահը կստորագրի Ռուսաստանի Դաշնության ռազմածովային դոկտրինը և Ռուսաստանի ռազմածովային ուժերի կանոնադրությունը։