ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, մասնավորապես՝ սահմանազատման գործընթացի մեկնարկի, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
0Comments