Ռուսաստանը կասկածի տակ չի դնում ցանկացած մեթոդներով անվտանգությունն ապահովելու Տոկիոյի իրավունքը, սակայն Մոսկվան մտահոգություններ ունի Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության առումով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կասկածի տակ չենք դնում, նորից եմ կրկնում, անվտանգությունն ապահովելու Տոկիոյի իրավունքն այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում, մենք ելնում ենք նրանից, որ ճապոնական կողմը հարգանքով կվերաբերվի նաեւ մեր մտահոգություններին: Սա բանակցվությունների առարկա է, ոչ հապճեպ, փորձագիտական քննարկման առարկա», - միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմաան ընթացքում ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ երբ 1956 թվականին ստորագրվում էր ԽՍՀՄ եւ Ճապոնիայի միջեւ հայտնի հռչակագիրը, դեռեւս չկար Վաշինգտոնի եւ Ճապոնիայի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը:
Այժմ, այն կա, այնտեղ կան հոդվածներ, որոնք պետք է հասկանալ, թե ինչպես են գործում, պետք է հասկանալ այդ համաձայնագրի շրջանակում Ճապոնիայի կողմից ինչ-որ սուվերեն որոշումներ ընդունելու հնարավորությունները», - նշել է Պուտինը:
«Ամերիկացի դաշնակիցները պատրաստվում են ամերիկյան բանակի ստորաբաժանումներից մեկի համար թռիչքուղի կառուցել, տեղացիները դեմ են, նահանգապետը նրանց հետ բողոքի ակցիաների է դուրս գալիս, իսկ օդանավակայանը կառուցվում է: Իսկ եթե ամեն ինչ կառուցվելու է այլ տարածքներում, որոնք մեզ համար էական հետաքրքրություն են ներկայացնում ՌԴ անվտանգության ապահովման տեսանկյունի՞ց: Մենք չգիտենք, պատասխան դեռ չկա», - ասել է ՌԴ նախագահը:
0Comments