Պուտինին ուղղված ամենասուր և հումորային հարցադրումները

Ի՞նչ ենք անելու, երբ ավարտվեն գազն ու նավթը

Ռուսաստանի քաղաքացիների 17-րդ ասուլիսը նախագահի հետ տևել է 4 ժամ 8 րոպե: Այդ ընթացքում նախագահը պատասխանել է 81 հարցի: Որոշ հարցեր էլ ինքն է ընտրել: Հարցերի մեծ մասը եղել են սոցիալական բնույթի, որոշ հարցեր ունեցել են գլոբալ քաղաքական ուղղվածություն, եղել են նաև հրավերներ հումորային և սուր հարցադրումներ՝ ուղարկված SMS հաղորդագրությամբ, որոնց թեպետ մեծ մասին պատասխան չի հնչել, բայց հարցերը երևացել են էկրաններին:

 Ի՞նչ ենք անելու, երբ ավարտվեն գազն ու նավթը:

Ռուսաստանում ամենաշատը ստում են «Ռոսստատ»-ը, կառավարությունն ու գովազդը: Եվ նույնիսկ դժվար է որոշել, թե որ մեկն է ավելի շատ ստում: Համաձա՞յն եք:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, կարո՞ղ եք պարտքով 350 000 տալ:

Դուք 20 տարի իշխանության գլխին եք և 20 տարի վատ ճանապարհների մասին հարցն արդիական է: Մի՞թե սա ամենաանլուծելի հարցն է:

Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել են նաև, թե արդյոք չի հոգնել նախագահ լինելուց, որին Պուտինը բացասական պատասխան է տվել:

«Ոչ, հակառակ դեպքում այս ժամկետում է՛լ նախագահ չէի լինի»:

Պուտինից նաև հետաքրքրվել են նրա այլմոլորակային լինել-չլինելու մասին:

«Ոչ, ես ունեմ փաստաթղթեր և վկաներ՝ իմ հարազատները և երեխաները, ի վերջո»:

shantnews.am