Ռուս գիտնականները ուզում են «սինթետիկ անձ» ստեղծել

Առայժմ նախագծի որեւէ տեխնիկական բնութագիր չկա

Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի գիտնականները ծրագրում են արհեստական ինտելեկտի հիման վրա սուպերհամակարգչի օգնությամբ ստեղծել առաջին սինթետիկ անձը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով բուհի մամուլի ծառայությանը։

Արհեստական ինտելեկտի վրա հիմնված սինթետիկ անձին հետագայում կարելի է օգտագործել պետական կառույցներում աշխատանքի համար՝ ասվում է բուհի հայտարարության մեջ։ «Առաջիկայում պլանավորվում է թողարկել սուպերհամակարգիչ, մասնավորապես, այսպես կոչված, սինթետիկ անձի ստեղծմանն ուղղված հետազոտական նախագծի շրջանակներում։ Այն կարող է ճանաչել մարդկային խոսքը եւ շարունակական ու իմաստալից զրույց վարել»,- հայտնել են բուհում։

Ընդ որում, առայժմ նախագծի որեւէ տեխնիկական բնութագիր չկա։ Բացի այդ, դեռեւս հասկանալի չէ, թե ինչն են հատկապես գիտնականներն անվանում «սինթետիկ անձ», եւ ինչով է այն տարբերվում սովորական արհեստական ինտելեկտից։