Մոսկվային անհանգստացնում է Տոկիոյի եւ Վաշինգտոնի ռազմական համագործակցությունը

Ամերիկացի դաշնակիցները պատրաստվում են ամերիկյան բանակի ստորաբաժանումներից մեկի համար թռիչքուղի կառուցել

Ռուսաստանը կասկածի տակ չի դնում ցանկացած մեթոդներով անվտանգությունն ապահովելու Տոկիոյի իրավունքը, սակայն Մոսկվան մտահոգություններ ունի Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության առումով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք կասկածի տակ չենք դնում, նորից եմ կրկնում, անվտանգությունն ապահովելու Տոկիոյի իրավունքն այնպես, ինչպես ինքն է անհրաժեշտ համարում, մենք ելնում ենք նրանից, որ ճապոնական կողմը հարգանքով կվերաբերվի նաեւ մեր մտահոգություններին: Սա բանակցվությունների առարկա է, ոչ հապճեպ, փորձագիտական քննարկման առարկա», - միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմաան ընթացքում ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ երբ 1956 թվականին ստորագրվում էր ԽՍՀՄ եւ Ճապոնիայի միջեւ հայտնի հռչակագիրը, դեռեւս չկար Վաշինգտոնի եւ Ճապոնիայի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը:

Այժմ, այն կա, այնտեղ կան հոդվածներ, որոնք պետք է հասկանալ, թե ինչպես են գործում, պետք է հասկանալ այդ համաձայնագրի շրջանակում Ճապոնիայի կողմից ինչ-որ սուվերեն որոշումներ ընդունելու հնարավորությունները», - նշել է Պուտինը:

«Ամերիկացի դաշնակիցները պատրաստվում են ամերիկյան բանակի ստորաբաժանումներից մեկի համար թռիչքուղի կառուցել, տեղացիները դեմ են, նահանգապետը նրանց հետ բողոքի ակցիաների է դուրս գալիս, իսկ օդանավակայանը կառուցվում է:  Իսկ եթե ամեն ինչ կառուցվելու է այլ տարածքներում, որոնք մեզ համար էական հետաքրքրություն են ներկայացնում ՌԴ անվտանգության ապահովման տեսանկյունի՞ց: Մենք չգիտենք, պատասխան դեռ չկա», - ասել է ՌԴ նախագահը: