Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց. նախարար

Մանրամասներ

ա

Նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց: Ազգային Ժողովում այսօր հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Խանդանյանի հարցին՝ արդյո՞ք օրակարգում համանախագահության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կա:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով հանդիպում՝ դեռևս կոնկրետ նախատեսված չէ: Այս պահին կա նախատեսված Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան»,-ասել է նախարարը: