Ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու, հնարավո՞ր է՝ ձեր ենթադրյալ հաղթանակի դեպքում Հայաստանը չունենա վարչապետ․ Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

Մանրամասներ

1

Ժամը 12-ից ընդդիմությունը կաթվածահար է անելու Երևանի փողոցները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ես այս պահին պահանջում եմ, որ ընդդիմությունը պատասխանի մի քանի հարցերի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Ինձ հետաքրքիր է, երբ դուք մեկ տարի ութ ամիս անընդհատ բոլոր հնարավոր հարթակներից Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել, աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակ մեղավորություն չունի պատերազմի սանձազերծման հարցում և դրա միակ մեղավորը Նիոկոլ Փաշինյա՞նն է, ո՞րն է դրա նպատակը, խնդրում եմ հստակ պատասխանել այս հարցին: Արդյոք նպատակը այն է, որ հետագայում ասեք՝ մենք ձեզ արդարացրիք, Շուշին ու Հադրութը հետ տվեք:

Ինչպե՞ս են լինելու հարևանների հետ ձեր հարաբերությունները, բանակցելո՞ւ եք արդյոք, թե ոչ, եթե այո, ի՞նչ ֆորմատով, եթե ոչ, ապա ինչ է լինելու դրանից հետո:

Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն, ինչո՞ւ չունեք վարչապետի թեկանածու, հնարավո՞ր է, որ ձեր ենթադրյալ հաղթանակի դեպքում Հայսատանը իսկապես չունենա վարչապետ, ի՞նչ է լինելու Արցախի հետ, հստակ պատասխանեք, որ ժողովուրդը իմանա:

Հանրության մեջ փորձում եք տեղեկություններ տարածել, թե վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ կամ անցնցում հեռանալու տարբերակներ է քննարկում, ուրեմն՝ ՔՊ խմբակցությունը վարչապետի հետ միասին ձեզ հետ կարող է քննարկել միայն թալանը անցնում վերադարձնելու տարբերակ, մնացած տարբերակները քննարկելի չեն»,- ասաց Լուսինե Բադալյանը։