Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է ինքնաթիռ է կործանվել։ 

Պլանային թռիչքի կատարման ժամանակ ինքնաթիռի շարժիչը խափանվել է, օդաչուն ինքնանետվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ օդաչուն հայտնաբերվել է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում։|

Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: