Պուտինը ոչ մեկի չի վախեցնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ հայտարարություն է անում տարբեր ոլորտներում ապագայի մասին, նա պարզապես նկարագրում է հեռանկարները: Գուցե նրա ասածները չեն լսում, սակայն հետո հասկանում են, որ նրա խոսքերն իրականություն են դառնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կհամարեն Եվրոպայի էներգետիկ հեռանկարների մասին Պուտինի խոսքերը որպես սպառնալիք որոշումների կայացման գործում հստակության պակասի շարունակման դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախագահը բազմիցս ներկայացել է այդպիսի կանխատեսումներով, նա ոչ մեկի չի վախեցրել: Նախագահը երբեմն շատ լավ է նկարագրում հեռանկարները: Գուցե նրա ասածները չեն լսում, սակայն հետո հասկանում են, որ այդպես էլ տեղի է ունենում»,-ասել է Պեսկովը Ռոսսիա հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի ընթացքում:

Այս շաբաթ Պուտինը մասնակցել է «Ռուսական էներգետիկ շաբաթ» պլենար ֆորումին, ելույթի ժամանակ ուշադրությունը սեւեռել եվրոպական երկրների սխալներին, որտեղ գրանցվել է գազի գնաճ: Նա նաեւ կատակել է, որ, եթե չպատրաստված մարդիկ կայացնեն որոշումներ, որոնք ազդեցություն են թողնում էներգետիկայի շուկայի վրա, ապա շուտով հոլանդացիները ստիպված կլինեն միմյանց այցելել չմուշկներով տաքանալու համար: Ռուս առաջնորդն ավելի վաղ նույնպես նշում էր Եվրոպայի վառելիքի շուկաներում «հիսթերիայի եւ խառնաշփոթի» մասին: