Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել. Միշուստին

Մանրամասներ
ա

Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, այս իրադրությանը տնտեսության հաջող ադապտացիան կախված է Նախարարների կաբինետի և Դումայի փոխազդեցությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` հինգշաբթի օրը ելույթ ունենալով Պետդումայում կառավարության զեկույցով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի դեմ իրական տնտեսական պատերազմ է սանձազերծվել: Եվ ձեր հետ մեր կառուցողական փոխգործակցությունից է կախված, թե որքան արագ մենք կկարողանանք տնտեսությունը հարմարեցնել նոր իրողություններին և վերադարձնել այն առաջանցիկ զարգացմանը», - ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ մշակվել և ներդրվել է կառավարման նոր մոդել, որը հնարավորություն է տվել համակարգել գործողությունները, արագ արձագանքել մարտահրավերներին և կայացնել անհրաժեշտ որոշումներ՝ ազգային նախագծերն ու պետական ծրագրերը թարմացնելու, սոցիալ-տնտեսական զարգացման նոր նախաձեռնություններ մշակելու համար: