Միևնույն է, ես ապրիլի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան արդեն մտածում էի հրաժարականի մասին․ Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ

ա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց, որ իր հայտնի արտահայտությունը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ինչպես պետք է հնչեր իր նախավերջին խմբագրված տարբերակում։

«Արմնյուզ»-ին տված հարցազրույցում նա ընթերցեց իր հրաժարականի այդ հատվածը․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում էր, որ ամեն գնով կրնում եմ ամեն գնով պետք է հասնի իշխանության։ Ես սխալվեցի կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի  յուրաքանյուր քաղաքացու կյանքը»։ Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա կարող էր ավելորդ լարվածություն առաջացնել։

Ես գնացի նրա հետ հանդիպելու «Արմենիա» հյուրանոցում։ Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պետք չի նրա հետ հանդիպել, բայց ես կարիք ունեի անձնապես համոզվելու, թե իրոք այս մարդը կարմիր գիծ ունի, թե չունի։ Ես շատ կարճ ժամանակում համոզվեցի, որ այո, նա ճիշտ է, նա պատրաստ է գնալ մինչեւ վերջ։ Իսկ այդ վերջը ինձ համար շատ վատ էր թվում, դիվային էր վերջը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց ապրիլի 22-ին․ «Ես ենթադրում եմ հարցը՝ ինչու ձերբակալվեց, հետո ազատ արձակվեց։ Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում եւ նրանք արդեն կարմիր գծերը հատել էին։ Դրա համար ես չընդդիմացա իրավապահների որոշմանը, ինքս իմ ներսում արդեն մտածում էի հրաժարականի մասին։ Ուստի մտածեցի, որ եթե իրավապահների որոշումը ճիշտ է եւ եթե դրանից հետո կարող է հանդարտություն տիրեր, թող ձերբակալեին։ Միեւնույն է, ես արդեն ապրիլի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան մտածում էի հրաժարականի մասին։ Անկախ նրանից՝ կհանդարտվեր, թե ոչ, միեւնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետեւ կային դրա համար պատճառներ։ Ես չընդդիմացա։ Եթե հանդարտվեր, հանդարտ պայմաններում հրաժարական կտայի, չհանդարտվեր, ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի»,-ասաց երրորդ նախագահը։