Ողիղ են ասում, Տավուշում ռազմավարական բարձունքները ստանալով Ալիևը հարձակման կգնա․ Հայրապետյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Ալիև տավուշ

Տավուշում ռազմավարական բարձունքները ստանալով Ալիևը հարձшկման կգնա, ուղիղ են ասում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը․

«Ամեն անգամ Փաշինյանի զիջումների գնալու հայտարարությունն ավարտվում է Բաքվի ագրեսիայով։ Թվում է, երբ զիջում է լինում, չպիտի հարձակվեն, բայց հարձակվում են ավելի հարմարավետ դիրքերից։

Փաստացի Նիկոլ Փաշինյանն օգնեց Ալիևին Արևմուտքը դուրս թողնել բանակցային գործընթացից, որում Արևմուտքը ներգրավվել էր, որ վերջում ճանաչվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Հիմա մնացին 2-ով, որը շատ խաղացողների դուր չի գալիս, մեզ էլ չի կարող դուր գալ։ Այստեղ կա Ալիևի երազանքների ցուցակը, բերում է Երևան, ասում է՝ սա պիտի անեք, նա պիտի անեք։ Այն ինչ փրկել ենք նոյեմբերի 9-ի ծանր գիշերը, Փաշինյանն ուզում է անպայման զիջել Բաքվին»,- նշել է Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․