Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Չավուշօղլուի խոսքերը նշված են Ադրբեջանի նախագահի կայքում

Կիրակի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի  Թուրքիայի պաշտպանության նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ժամանել են նախագահի հանձնարարականով: Դուք ամեն օր խոսում եք նրա հետ, օրական առնվազն երկու անգամ, սակայն ես դարձյալ փոխանցում են Ձեզ նրա ողջույնները: Մենք ունենք նախագահի հանձնարարարականը միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու եւ գործել համատեղ: Մեր պաշտպանության նախարարը, մյուս գործընկերները, Բինալի բեյը (Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յիլդիրիմ – խմբ.) նույնպես կժամանեն: Խորհրդարանի նախագահը գտնվում է այստեղ»,-Չավուշօղլուի խոսքերը նշված են Ադրբեջանի նախագահի կայքում: