Սատանայի մահվան զանգակը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախ սիրտը՝ չարին ուղղված Իմ լավագույն զենքն է, ուրեմն, Աղոթեք ու Օրհնեք
ա

Մայիսի 30

Տեր մեր, օրհնում ենք Քեզ

Աստծուն ուղղված Օրհնությունը՝ սատանայի մահը գուժող զանգն է: Հրաժարումը, Իմ Կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը՝ չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ Օրհնությունն ունի: Ուրախ սիրտը՝ չարին ուղղված Իմ լավագույն զենքն է: Ուրեմն, Աղոթեք ու Օրհնեք:

Քայլ առ քայլ կսովորեք ձեր դասը, և ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ մի տարածություն: Առաջ քայլեք՝ ուրախ երգեր երգելով: Միշտ ուրախ եղեք: Օրը լավ է անցել, եթե ունեցել է իր մեջ ուրախության խայտանքը:

Օրվա ընթացքում ավելի հաճախ խոսեք Ինձ հետ: Ձեր հայացքը բարձրացրեք վեր, նայեք Իմ Երեսին: Իմ Ներկայության մոտիկությունը զգալով՝ դուք կունենաք Սիրող Դեմք, Ապահովության զգացում և Ուրախության հրճվանք: Սրանք ձեր լավագույն աղոթքներն են:

Սրանք թող Օծեն ու մեղմեն օրվա հոգսը, այն ժամանակ կանհետանա վախը, որ այնքան սոսկալի դիմագիծ ունի, որ վանելով հետ է դարձնում՝ ձեզ մոտեցող երջանկությունը: