Հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը՝ համաձայն որի Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվելու է:

Նա մասնավորապես գրել է.

«Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող եւ ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»։