Մի կոկոն բացվեց

Չկա մի պահանջ, որ Ես չկարողանամ կատարել, մի ծաղիկ կամ հազար ոսկի. այս երկուսի տալն էլ շատ դյուրին է Ինձ համար
հավատ

Մարտի 22

Ինձ՝ ձեր մտերիմ բարեկամին է տրված ողջ Իշխանությունը: Այդ տրված է Ինձ՝ Իմ Հոր կողմից, նշանակում է՝ Իմ մտերիմ բարեկամները իրավունք ունեն պահանջելու Այն Ինձնից:

Չկա մի պահանջ, որ Ես չկարողանամ կատարել: Մի ծաղիկ կամ հազար ոսկի. այս երկուսի տալն էլ շատ դյուրին  է Ինձ համար:

Սակայն ձեր կարիքը ավելի շատ հոգևոր պահանջ է, որ կարողանաք շարունակել ու կատարել Իմ Գործը: Հոգևոր բոլոր պարգևները տրվում են Սիրուց. թե ծաղիկը և թե ոսկին շնորհվում են Սիրո պատճառով միայն և տրվում են նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Չե՞ք տեսնում այս:

Ես մտածեցի ձեր մասին, և ահա մի գեղեցիկ կոկոն բացվեց, դուք Իմ այդ մտածումը զվարթության ու ժպիտի վերածեցիք՝ ձեր սիրելիների համար: Այդ զվարթությունը ձեզ առողջություն պարգևեց, իսկ առողջ լինելը նշանակում է ավելի շատ գործ կատարել Ինձ համար, այդ նշանակում է՝ Ինձ համար շահված ավելի հոգիներ: Այսպես շարունակվում է հարատև մատակարարումը՝ Ինձնից ձեզ, իսկ ձեզնից՝ ուրիշներին, բայց մի պայմանով՝ կարիքը պետք է հոգևոր լինի: