Փաշինյանն ու Պուտինը զրույց են ունեցել գազի գնի մասին

«Ես հիմա չեմ ուզում որևէ հայտարարություն անել, բայց գիծն այն է, որ մեր տնտեսությունը չպետք է տուժի»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի գործարարների հետ հանդիպմանը խոսեց գազի գնի մասին՝ հայտարարելով, որ այդ թեմայով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ քննարկումները շարունակվում են:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը շատ լավ դինամիկա է ստացել և գազի գինը չպետք է լինի այնպիսին, որ այդ դինամիկան կոտրի.

«Ես հիմա չեմ ուզում որևէ հայտարարություն անել, բայց գիծն այն է, որ մեր տնտեսությունը չպետք է տուժի»:

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց էներգաարդյունավետությունը՝ նշելով, որ եթե էներգախնայողության մակարդակը բարձրանա, գազի գնի թանկացումն այդքան ծանր չի լինի:

Բացի դրանից, վարչապետի խոսքերով, պետք է մտածել էներգիայի այլ աղբյուրների մասին: