Բոլոր չեխերին պետք է դեսպանի հետ վտարենք. Ռուսաստան

Մանրամասներ

ա

Եթե մենք էլ «հայելային քայլեր» ձեռնարկենք, ապա բոլոր չեխերին պետք է դեսպանի հետ վտարենք: Ռուսաստանի իշխանությունները, ի պատասխան Պրահայից Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների արտաքսման հետ կապված սկանդալին, քննարկում են չեխական արտադրության որոշ ապրանքների, այդ թվում՝ գարեջրի ներմուծումը սահմանափակելու հնարավորությունը:

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների երկու աղբյուրի` ծանոթ հարցի քննարկմանը:

«Եթե մենք էլ «հայելային քայլեր» ձեռնարկենք, ապա բոլոր չեխերին պետք է դեսպանի հետ վտարենք, իսկ դա հեռու չէ դիվանագիտական հարաբերությունների խզումից: Ուստի այժմ այլընտրանքային պատասխաններ են դիտարկվում», - ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցներից մեկը:

2020 թվականին Չեխիայից Ռուսաստան գարեջրի ներմուծման ընդանուր քանակը գումարային առումով կազմել է ավելի քան 38 միլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով գրանցելով 10 տոկոս աճ:

Միևնույն ժամանակ, հրատարակությանը հարցազրույց տված փորձագետները նշել են, որ ներմուծվող չեխական գարեջրի տեսակարար կշիռը ռուսական շուկայում փոքր է:

Բացի գարեջրից, ՌԴ տարածքում կարող են սահմանափակվել չեխական արտադրության ինժեներական ապրանքների, ինչպես նաև մեքենաների արտադրամասների ներկրումը: