Գերմաներեն խոսող ագռավը՝ համացանցի աստղ

Պարկի աշխատակիցների խոսքերով՝ ագռավին գտել են փողոցում, նրա թևը կոտրված է եղել

Գերմանիայի «Այֆել» ազգային պարկում մի ագռավ է հայտնվել, որը կարողանում է նմանակել մարդկային լեզուն: Արտասովոր թռչնի մասին տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Տեսանյութում ագռավը կրկնօրինակում է գերմաներեն mein schätzchen (իմ թանկագին) արտահայտությունը:
Պարկի աշխատակիցների խոսքերով՝ ագռավին գտել են փողոցում, նրա թևը կոտրված է եղել: Աշխատակիցները ագռավին խնամելու ընթացքում նաև սովորեցրել են բառեր ու արտահայտություններ արտաբերել:

Հիմա ագռավը պարկի լիարժեք բնակիչներից է և ընկերություն է անում աշխատակիցների հետ:
Մասնագետները նշում են, որ կան կենդանիներ, որոնք կարող են կրկնօրինակել մարդկային խոսքը: Այդ կենդանիներից են փղերը, փոկերը, դելֆինները, տնային որոշ կենդանատեսակներ, նաև ճնճղուկները, կաչաղակները, թութակներն ու ագռավները: