Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելք սահմանել ռուսական նավթի՝ ԱՄՆ ներկրման նկատմամբ. ընթացակարգն արդեն համաձայնեցվել է 

Մանրամասներ
ա

Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելք սահմանել ԱՄՆ ռուսական նավթի ներկրման նկատմամբ: ԱՄՆ-ն դա կանի առանց եվրապացի դաշնակիցների մասնակցության: Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծի շուրջ։