Բրազիլիայի առաջին միասեռական կոնգրեսականը ստիպված է հրաժարական տալ

Անընդհատ ստացվող սպառնալիքների պայմաններում նա այլևս չի կարողանում ապրել ու աշխատել

Բրազիլիայի առաջին բացահայտ միասեռական կոնգրեսական Ժան Ուիլիսը հայտարարել է, որ ստացած բազմաթիվ սպառնալիքների պատճառով հրաժարական է տալիս ու պատրաստվում է արտագաղթել:
Ինչպես նշում է Reuters-ը, կոնգրեսականի «Սոցիալիզմ և ազատություն» կուսակցությունը հայտարարել է, որ թափուր մնացած տեղը կզբաղեցնի մեկ այլ միասեռական գործիչ: 
Ինչ վերաբերում է Ուիլիսին, ապա կուսակցությանն ուղղված բացատրական նամակում նա գրել է, որ պարբերաբար մահվան սպառնալիքներ է ստանում ու այլևս չի կարող նման պայմաններում ապրել, աշխատել: Հավելել է նաև, որ հոգնել է ամենուր ու անընդհատ թիկնապահների ուղեկցությամբ շրջելուց:
Կոնգրեսականը նշել է նաև, որ երկրում զգալի վատացել է սեռական փոքրամասնությունների վիճակը, երբ նախագահ է ընտրվել  ծայրահեղ աջակողմյան ուժերը ներկայացնող Ժաիր Բոլսանարոն: 
44-ամյա քաղաքական գործիչը, որը երկու անգամ ընտրվել է Կոնգրեսի անդամ, միասեռականների իրավունքների ամենաակտիվ պաշտպաններից է: