Պետք չի վախենալ որոշումներ կայացնելուց. Փաշինյան

Պետք է լինի քաղաքական տեսլական, թե ինչ տնտեսություն ենք ուզում
Նիկոլ Փաշինյան

Ես խուսափում եմ շուկայական եւ ազատական բառերն իրար հետ օգտագործելուց։ Այս մասին այսօր «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համենայն դեպս փորձը ցույց է տալիս, որ անտեսանելի ձեռքը միշտ չէ, որ անտեսանելի է։ Օրինակ, կարծում եմ, որ անտեսանելի ձեռքը չի կարող լուծել հարցը, թե երկիրը պետք է լինի արդյունաբերական, ագրարային, թե տեխնոլոգիական։ Նման դեպքերում քաղաքական որոշումների խնդիր կա, սկսած հարկային քաղաքականությունից։ Պետք է լինի քաղաքական տեսլական, թե ինչ տնտեսություն ենք ուզում։ Եթե թողենք ամեն ինչ անտեսանելի ձեռքին, կարող է պարզվել մենք երրորդ կարգի ագրարային հետամնաց երկիր ենք, դե Թուրքիայից շոր կբերենք, կվաճառենք եւ կգնանք խոպան, փող կուղարկենք, որ գնան թուրքական շորը առնեն»,–նշեց նա։

Վարչապետը շեշտում է՝ պետք չի վախենալ որոշումներ կայացնելուց եւ պետք է կարողանալ  արագ հրաժարվել որոշումից, որը չաշխատեց եւ ընդունել նոր որոշում, ոչ թե մնալ տեղապտույտի մեջ։

Փաշինյանը նաեւ շեշտեց  եւ պետական պաշտոնյայի, եւ բիզնեսի համար իրենց սահմանած կանոնները հստակ են.

«Մեր կանոնները շատ պարզ են։ Այս կանոնները հետեւյալն են՝

1.            Մի գողացիր, որը վերաբերում  պետական պաշտոնյային եւ բիզնեսին, որովհետեւ եթե գործածարը ՀԴՄ չի տպում, նա գողանում է այնպես, ինչպե պետական պաշտոնյան որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։

2.            Եղիր առավել արդյունավետ՝ բիզնեսը կառավարելիս եւ պետական պաշտոններում։

3.            Եղիր նորարար։

4.            Եղիր համագործակցող»։