Հարկային օրենսգրքի փոփոխությունների այս փաթեթը սպասված էր բիզնեսի կողմից

Համոզված եմ, որ ընդհանուր կոնսեսուսային որոշում  կկայացվի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին հայտնեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների այս փաթեթը սպասված էր բիզնեսի կողմից

«Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր բիզնեսի կողմից եւ համոզված եմ, որ այն դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա: Հարկային օրենսգրքի փաթեթը շատ ծավալուն է եւ շատ հարցեր են արծարծվում այդ փաթեթում , հետեւապես նաեւ դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները շարունակական են եւ արդեն իսկ տեղափոխվում է Ազգային ժողովի դաշտ»,-ասաց նա:

Փոխվարչապետը, սակայն, համոզված է Հարկային օրենսգրքի փաթեթի շուրջ կոնսեսուսային որոշում է կայացվելու. «Հարկային օրենսգրքի փաթեթը շատ մեծ փաստաթուղթ է եւ շատ դետալներ կան, որ կառավարության ներսում շատ երկար քննարկումներ են անցել։ Ես չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովում, բայց համոզված եմ, որ ընդհանուր կոնսեսուսային որոշում  կկայացվի»։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բողոքի գործողությունների առիթ է տվել: