Չինաստանում տեսագրել են մոր և որդու՝ օդապարիկով մահացու թռիչքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անցյալ շաբաթ ոստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել, որոնք ներգրավված էին թռիչքի կազմակերպման գործում

Չինական Շանդուն նահանգի թեմատիկ այգում կինը որդու հետ ընկել է օդապարիկով թռիչքի ժամանակ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հոկտեմբերի 1-ին 31-ամյա չինուհին 3-ամյա որդու հետ միասին որոշել է զբոսնել օդապարիկով, որի արժեքը ներառված է եղել այգու մուտքի տոմսի գնի մեջ: Նշվում է, որ հանգստացողներին թույլատրվում է բարձրանալ մինչև 50 մետր:

Հրապարակված կադրերում երևում է օդապարիկի զամբյուղի ներսում նստած զույգը, և թե ինչպես է կինը ձեռքով անում իրենց նկարահանող տեսախցիկին: Այնուհետև օդապարիկն արագություն է հավաքում և անհետանում է երկնքում:

Իշխանությունների հաղորդման համաձայն՝ կարճ ժամանակ անց այն պայթել է, իսկ մայրն ու երեխան զոհվել են:

Անցյալ շաբաթ ոստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել, որոնք ներգրավված էին թռիչքի կազմակերպման գործում:

Թեմատիկ այգու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:

Ոստիկանությունը պարզել է, որ օդապարիկով թռիչքներ իրականացնելն անօրինական է եղել: