Փղերը մեկը մյուսի հետևից ընկել են ջրվեժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաիլանդում գտնվող ջրվեժներից մեկում 6 փղի մարմին է հայտնաբերվել

Թաիլանդում գտնվող ջրվեժներից մեկում 6 փղի մարմին է հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն:

Ամենայն հավանականությամբ, փղերը փորձել են փրկել միմյանց: 

Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել 2 փղի, որոնք ինչ-որ կերպ կառչել էին ժայռին: Այնուհետև ջրում հայտնաբերվել է 5 փղի և 1 ձագի մարմին:

Այս միջադեպից հետո ջրվեժի մոտ արգելապատնեշ կկառուցվի, որ կենդանիներն այլևս չգահավիժեն ցած: