Բելլա Հադիդը ներկայացել է արևելյան պարուհու գրավիչ կերպարով

Գրավիչ կերպարով մոդելը հանդես է եկել երգչուհի Ռիհաննային պատկանող SAVAGE X FENTY ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուն ցուցադրելիս

Հանրահայտ սուպերմոդել Բելլա Հադիդը համացանցի օգտատերերին գերել է գրավիչ կերպարով՝ ներկայանալով արևելյան պարուհու տեսքով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ տպավորիչ լուսանկարները մոդելը ցուցադրել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Հադիդը պատկերված է դեղին ժանյակազարդ ներքնազգեստով: Ներքնազգեստից բացի, մոդելն իր «դեղին» կերպարը համալրել է նաև զուգագուլպաներով և գլուխը ծածկող թիկնոցով, ինչպես նաև արևելյան ոճով մետաղադրամներից պատրաստված գոտիով ու խոշոր զարդերով:

Բելա Հադիդ

Գրավիչ կերպարով մոդելը հանդես է եկել երգչուհի Ռիհաննային պատկանող SAVAGE X FENTY ապրանքանիշի ներքնազգեստի հավաքածուն ցուցադրելիս:

Բելա Հադիդ